«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Վալերի Օսիպյան. Ոստիկանության որևէ աշխատակից իրավունք չունի ուղղորդելու որևէ մեկին

Վալերի Օսիպյան. Ոստիկանության որևէ աշխատակից իրավունք չունի ուղղորդելու որևէ մեկին
18.10.2018 | 22:17

Կառավարության այսօրվա նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օիսպյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ դեկտեմբերին նախատեսված ընտրություններն անցկացնելու են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան։

Ըստ նրա` Երևանի ավագանու ընտրությունները փաստեցին, որ ոստիկանությունը պատրաստ է դրան․ «Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Աժ արտահերթ ընտրությունները»: Օսիպյանի համոզմամբ, նախընտրական շրջանում ցնցումներ չեն լինի, ոստիկանությունն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին, ցանկացած ընտրակեղծարարության փորձ անմիջապես համարժեք արձաքանք կստանա․ «Մենք երեկվանից էլ սկսած տիրապետում ենք Հայաստանի Հանրապետությունում ողջ օպերատիվ իրավիճակին: Մենք տեղեկացված ենք ամեն ինչից, բոլորից, և վստահեցնում եմ ձեզ, այս պահի դրությամբ որևէ անհանգստանալու և հենց ընտրության օրն էլ որևէ անհանգստանալու խնդիր չեմ տեսնում»:


Որպես ապաքաղաքական կառույցի ղեկավար, Օսիպյանը վստահեցնում է, ոստիկանությունում հրահանգներ չեն լինելու, յուրաքանչյուր ծառայող ազատորեն կատարելու է իր ընտրությունը. «Ոստիկանության որևէ աշխատակից իրավունք չունի ուղղորդելու որևէ մեկին, յուրաքանչյուրը ազատ է իր մտածելակերպով, ինքը ինքնուրույն որոշում է քաղաքի, երկրի ապագան»:

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ