Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ալյուրը թանկացել է

Ալյուրը թանկացել է
13.12.2018 | 13:50

«Ժողովուրդը» գրում է. «Ալյուրը կրկին թանկացել է: Գրել էինք, որ օգոստոսին հացի փոքր արտադրամաս ունեցող գործարարներն ահազանգում են, որ ալյուրի գինը 50 կիլոգրամի մեջ թանկացել է 500 դրամով կամ շուրջ 1 դոլարով՝ նախկին 10 հազար 200 դրամի փոխարեն դառնալով 10 հազար 700 դրամ: Այժմ ալյուրի 50 կգ պարկն արժե 11 հազար 200 դրամ, այսինչ՝ ևս 500 դրամով գնաճ է եղել այս ամիսներին: Սամվել Ալեքսանյանին պատկանող Բաղրամյանի ալրաղացը, որը և գնաճի հիմնական դերակատարն է, շուկայում գերիշխող դիրք ունի, այդ պատճառով մյուս արտադրողները նույնպես բարձրացնում են գները` հաց արտադրողները ստիպված են վերանայելու կա´մ հացի գինը, կա´մ քաշը:


«Բաղրամյանի ալրաղաց գործարանից» մեր հարցերին չպատասխանեցին՝ ասելով, որ համապատասխան մարդը տեղում չէ, ով կարող է խոսել գնաճի պատճառների մասին, իսկ «Դավիթ 84» հացի գործարանի սեփականատեր Աշոտ Ավետիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ալյուրի գինը կրկին 1 դոլարով ավելացել է, իսկ թե իրենք ինչ են պատրաստվում անել՝ գինն են բարձրացնելու, թե քաշն են նվազեցնելու, ասաց, որ դեռ չեն որոշել, սպասում են. «Ես ժամանակին խոշոր արտադրող եմ եղել, հիմա էլ ինչ խոշոր: Եթե 10 պարկ աշխատենք, այդ տարբերությունը շատ արագ կերևա: Եթե ճիշտն ասեմ՝ դեռ ոչ մի բան չեմ որոշել, դեռ նույն ձևի աշխատում եմ, մինչև տեսնենք, թե ինչ է լինում, թանկացումը մեզ, բնականաբար, վնաս է, բայց դեռևս նույն ձևով ենք աշխատում»:

Դիտվել է՝ 3466

Մեկնաբանություններ