«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Գլխավոր դատախազի գլխին սև ամպեր են կուտակվում

Գլխավոր դատախազի գլխին սև ամպեր են կուտակվում
01.02.2019 | 03:56

Իշխանության կառուցվածքային քննարկումներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում նաև գլխավոր դատախազի փոփոխության հարցը: Այս մասին մեզ իրազեկեց կառավարության աղբյուրը: Դրա համար նաև հող է նախապատրաստվում, պարբերաբար շրջանառության մեջ են դրվում դատախազության վատ աշխատանքի, կաշառակերության մասին լուրերը հենց իշխանության ներսից: Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը չկարողացավ այս փոփոխությունն անմիջապես գլուխ բերել, քանի որ խորհրդարանում չուներ համապատասխան ձայներ: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի ընտրության համար հարկավոր է պատգամավորների ձայների 3/5-ը, այսինքն, 79 ձայն: Սա նշանակում է, որ խորհրդարանում ունենալով մեծամասնություն` 88 պատգամավոր, Փաշինյանը կարող է Արթուր Դավթյանին հեշտությամբ փոխարինել իր ցանկացած թիմակցով:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ