Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.04.2019 | 00:03

Բացահայտ հանդիմանությունը լավ է սքողված բարեկամությունից։ Լավ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբույրը։ Կուշտ մարդն արհամարհում է խորիսխն ու մեղրը, բայց քաղցածի համար դառը բանն էլ քաղցր է թվում։ Իր բույնը լքած թռչունի նման` իր տեղից օտար վայր գնացած մարդն իրեն ստրուկ է զգում։ Յուղով, խնկով և գինով զվարճանում է սիրտը, և հոգին թոթափվում է տրտմությունից։ Քո բարեկամին, ինչպես նաև հորդ բարեկամին, մի՛ լքիր, և թշվառացած մի՛ մտիր եղբորդ տունը. մոտիկ բարեկամը լավ է հեռու տեղ բնակվող եղբորից։


Առակներ 27. 5-10

Դիտվել է՝ 3059

Մեկնաբանություններ