Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աղոթարան

Աղոթարան
07.05.2019 | 00:21

Նարեկա վանքից` աղոթքիդ
միջով եկար մեզ նորեն.
Գտար վար ընկած ու փոշիացած.
Դույզն իսկ Մատյանիդ լույսից չբերկրած.
Կնյունի նման ջարդված-փշրված:
Անհունությու՛ն մեծ, բարեբանյալ լու՛յս.
Արարչության մեջ ընտրյալդ սուրբ.
Անցիր մեր կողքով լուռ շշնջալով բառերդ
հուսկե`
Թող չպատահի երբեք ու երբեք`
Ամպել-չանձրևել, գնալ-չհասնել,
Մեզ ձայն տալ, և մենք ձայնդ չլսենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ