«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հայերի նախընտրելի զբոսաշրջային ուղղությունները

Հայերի նախընտրելի զբոսաշրջային ուղղությունները
08.05.2019 | 11:51

Ամռան արձակուրդներից առաջ շատերը սկսում են ծրագրել իրենց հանգիստը: Ոմանք նախընտրում են արձակուրդն անցկացնել Հայաստանում, ոմանք՝ արտերկրում: Ո՞ր ուղղություններն են նախընտրելի հայերի համար: Ամենանախընտրելի երկիրը Հունաստանն է: Չարտերային թռիչքները մեզ ազդեցություն ունեն՝ Հայաստանից թռիչքները շաբաթվա մեջ մի քանի անգամ են և ավելի հեշտ է այդ ուղղությամբ ճանապարհորդություն կազմակերպելը:
Հունաստանից հետո Իտալիան ու Իսպանիան են: Պահանջված է նաև Կիպրոսը, թեպետ, մի փոքր թանկ է Հունաստանից: Կիպրոս ուղղությամբ ևս չարտերներ կան:


Պահանջված ուղղություն է դառնում Խորվաթիան՝ Խորվաթիայի պարագայում սեզոնին վիզա հարկավոր չէ, շատերը նախընտրում են նաև այս ուղղությունը: Հետաքրքրվողներ կան դեպի Ինդոնեզիա, Թայլանդ, Մալդիվներ, Զիմբաբվե տուրփաթեթներով: Բավական մեծ պահանջարկ ունի Եգիպտոսը՝ գնով մատչելի է, հյուրանոցները լավ ծառայություններ են առաջարկում, վիզայի խնդիրներ չկան, ծովն էլ հրաշալի է:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ