«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ջրափոսերը, «լյուկերն» ու բադալողը

Ջրափոսերը, «լյուկերն» ու բադալողը
31.05.2019 | 02:50

Երևանի փողոցներում, բացի խորունկ ու մարդաբոյ փոսերից, կարկատան անելու նպատակով ճղճղած ասֆալտից, որը, ի դեպ, նույն անկանոն գրաֆիկով էլ սարքում են, կա մի ուրիշ խնդիր՝ ջրահեռացումը: Վաղուց այդ «լյուկ» կոչվածները փոխելու և թարմացնելու ժամանակն է, բայց քաղաքապետարանը, չգիտես ինչու, չի անդրադառնում այդ հարցին, քաղաքապետն էլ եվրոպական վերելակների մակետներն ուսումնասիրելով է զբաղված։ Այս խնդիրը նույնն է, ինչ մարդուն թողնես առանց անձրևանոցի՝ այն էլ ծակ կոշիկներով: Ամենայն հավանականությամբ, քաղաքապետարանի դիմաց սարսափելի հեղեղներ չեն լինում, այդ է պատճառը, որ չինովնիկները չեն պատկերացնում նման անձրևի ժամանակ դրսում հայտնվածի անելանելի ու անմխիթար վիճակը։ Հատվածներ կան, որտեղ մի մակույկ կամ գերան է հարկավոր անցնելու համար։ Խոր ջրափոսերն ու անանցանելի «լյուկ» կոչվածն էլ հարուցում են վարորդների դժգոհությունը, ինչը միանգամայն հասկանալի է: Շտկեք այս խնդիրը, պարոն քաղաքապետ, թե չէ ռոմանտիկան անձրևից թրջվելն է, ոչ թե անձրևից հետո առաջացած լճակներում բադալող տալը:
Ի դեպ, եվրոպական գրեթե բոլոր երկրներում ջրատար այդ խոռոչները սպասարկվում են առաջնահերթության կարգով, իսկ դրանց գեղեցիկ, ասֆալտին համահունչ տեսքն էլ ապահովում են հատուկ կազմակերպությունները։


Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ