Մա՞րդն է դարի մեջ, թե՞ դարը՝ մարդու: Երկուսն էլ բաց են միմյանց առջև: Մարդը գեղեցկացնում է իր դարը, բայց ոչ հազվադեպ՝ ավիրում: Դարը հարստացնում է մարդ արարածին, բայց կարող է նաև խորշակ հարուցել նրա կյանքում...
Համատարած միջակության դիկտատուրա-դար ենք ապրում`
արտադրող ու սպառողի ժանտախտածին սիրային ակտ,
երբ թվապես գերակշիռ զանգվածներն են միշտ ընտրելու
մի «դեմոկրատ վարչապետի»՝ ապաշնորհ, անխելք, անտակտ...
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...