Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

ՌԴ-ն հայտնաբերեց կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը

ՌԴ-ն հայտնաբերեց կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը
31.05.2020 | 00:44

«Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի ու «ХимРар» կազմակերպության համատեղ ջանքերով արտադրված դեղամիջոցին, նախատեսված կորոնավիրուսի բուժման համար, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը հավանություն է տվել: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости գործակալությունից:


«Դեղամիջոցի անվանումը տեղական շուկայի համար «Ավիֆավիր» է, միջազգային շուկայի համար՝ «Ֆավիպիրավիր»,- գրում է աղբյուրն ու հավելում, որ դեռևս ապրիլ ամսվա վերջին էին մեկնարկել դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, իսկ նախօրեին արդեն արտադրողները հայտարարել էին հետազոտությունների վերջին փուլի մասին:


Ըստ վերջին տվյալների՝ «Ֆավիպիրավիրը», ի տարբերություն այլ դեղամիջոցների, որ փորձարկվել են Ռուսաստանում կամ այլ երկրում, լավագույն արդյունքներն է ցույց տվել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Դիտվել է՝ 7370

Մեկնաբանություններ