Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
25.09.2020 | 23:19

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում հրապարակվեց դատարանի որոշումը, որով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է։ Միջնորդությամբ դատարան էր դիմել ԱԱԾ-ն։ Նրա փաստաբանը լրագրողներին ասաց, որ Ծառուկյանը գտնվում է ԱԱԾ-ում։ «Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է երկու ամսով: Որոշումը կանխատեսելի է եղել, այդ իսկ պատճառով Ծառուկյանը մինգամից գնացել է ԱԱԾ: Որոշումը բողոքարկվելու է, այն համարում ենք անօրինական», - ասաց նա։


Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրել ԱԱԾ-ն։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, այն է՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը:

Դիտվել է՝ 3200

Մեկնաբանություններ