Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս

Նիկոլ Փաշինյան. Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս
01.10.2020 | 22:14

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել.


«Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը։ Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլեւ պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արեւելք եւ դեպի արեւելք շարունակելու եւ կայսերական երազանքը կյանքի կոչելու համար: Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլեւս միջազգային անվտանգության հարց է եւ հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը, ստանձնելով թերեւս մի նորագույն պատմական առաքելություն», - գրել է ՀՀ վարչապետը։

Դիտվել է՝ 3801

Մեկնաբանություններ