Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հայ համայնքը կանգնեցրել է երթևեկությունը Սիդնեյի Հարբոր-Բրիջ կամրջի վրա

Հայ համայնքը կանգնեցրել է երթևեկությունը Սիդնեյի Հարբոր-Բրիջ կամրջի վրա
18.10.2020 | 13:25

Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վրա ուշադրություն հրավիրելու համար Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել, հաղորդում է 9news.com-ը: Հայկական դրոշներով մեքենաները կանգնեցրել են Հարբոր Բրիջ կամրջի երթևեկությունը: Ցույցի մասնակիցները քննադատել են Արցախի ու Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի վերաբերյալ Ավստրալիայի լռությունը:

Դիտվել է՝ 4449

Մեկնաբանություններ