Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Իշխան Սաղաթելյան. Փաշինյանը փրկության ելքեր է փնտրում՝ թաքնվելով ժողովրդի թիկունքում

Իշխան Սաղաթելյան. Փաշինյանը փրկության ելքեր է փնտրում՝ թաքնվելով ժողովրդի թիկունքում
26.12.2020 | 14:05

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմանը, որով նա քաղաքական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ խորհրդարական ընտրություններ անցկացնելու հարցով։ Սաղաթելյանը նշել է, թե Նիկոլ Փաշինյանը փրկության ելքեր է փնտրում՝ կրկին թաքնվելով ժողովրդի թիկունքում, կրկին փորձելով խաբել և մոլորեցնել ժողովրդին, վարչապետի քաղաքական վախճանը այլևս իրականություն է, իսկ հեռացումը՝ անխուսափելի:

Դիտվել է՝ 5048

Մեկնաբանություններ