Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Նիկոլ Փաշինյան. Գերիների խնդրի մասին մեզ հիշեցնելու անհրաժեշտություն չկա

Նիկոլ Փաշինյան. Գերիների խնդրի մասին մեզ հիշեցնելու անհրաժեշտություն չկա
10.02.2021 | 20:58

Գերիների վերադարձի հետ կապված դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա նաև կառավարությունում, Աժ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլորս էլ դժգոհ ենք, որևէ մեկը գոհ չէ, ես կարող եմ ասել, որ պլանավորում եմ Շիրակի մարզ այց, որտեղ տարբեր հանդիպումներ կունենանք, այդ թվում՝ գերիների հարազատների հետ», - ասաց վարչապետը։ Նա հավաստիացրեց՝ գերիների խնդիրների մասին իրենց հիշեցնելու անհրաժեշտություն չկա, որովհետև ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չեն մոռանում։

«Այդ խնդրիր հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար որևէ ակցիա անելու անհրաժշետություն չկա, որովհետև էդ ակցիաները մեր գլխում են, մեր մտքում են, մեր սրտում են», - ասաց Փաշինյանը։

Նա համոզվել է, որ եղել են մի շարք գործողություններ, երբ թվացել է, թե կատարում են ի նպաստ խնդրի շուտափույթ լուծման, բայց գործնականում հակառակն է տեղի ունեցել։ «Գերիների հարցն առաջնահերթություն է, Ռուսաստանի մեր գործընկերները շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացի մեջ», - նշեց վարչապետը։ Նա ընդգծեց ինչքան քիչ հրապարակային լինի այս ուղղությամբ աշխատանքն, այնքան լավ։

Դիտվել է՝ 15122

Մեկնաբանություններ