Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 170011

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 170011
19.02.2021 | 14:50

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 191-ով՝ հասնելով 170011-ի, գրանցվել է մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 213-ով և հասել 161790-ի, իրականացվել է 2931 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 697288-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3955-ի: Բուժվում է 4266 մարդ։

Դիտվել է՝ 27162

Մեկնաբանություններ