Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Իսկ իրենք օրենքների վրա թքելով եկան իշխանության. Ռոբերտ Մելքոնյան

Իսկ իրենք օրենքների վրա թքելով եկան իշխանության. Ռոբերտ Մելքոնյան
17.09.2022 | 12:00

Եթե դուք գտնվում եք «бои без правил»-ի մրցումներում, դուք չեք կարող խաղալ այլ կանոններով։ Չի ստացվի պայքարել, չեք կարող ու անընդհատ կպարտվեք․․․
Եվ պարտվում եք:


Պարտվում եք, քանի որ անընդհատ կստանաք գոտկատեղից ներքև հասցվող հարվածներ:
Մի խոսքով, նրանք էլի իրենց վերաձևած, իրենց իշխանությանը հարմարեցված օրենքներով, իրենց լաչառ ու լկտիացած պատգամավոր կանանց ու չաղլիկ, բտված պատգամավորների «բազարային» պահելաձևով ու խոսելաձևով, «ֆրանկեյնշտեյնացված» իրավապահ համակարգով ու լվացված ուղեղներով համակիրներով ձեզ կկանգնեցնեն կոտրած տաշտակի առաջ։
Եվ կանգնեցնում են:


Իսկ իրենք օրենքների վրա թքելով եկան իշխանության:
Դուք չեք կազմակերպի, սակայն իրենց իրավունքների, իրենց ազատ խոսքի, օրինականության վերականգնման համար ոտքի ելած և Հայրենիքը փրկող ժողովուրդն ունի այդ իրավունքը՝ սրբագրել, քայլերն օրինականացնել, հիմնավորել և հասնել ոչ «հերթապահ» և անակնկալ ու արդյունավետ վերջաբանի տանող արդյունքի։


Ուրեմն ուղղորդեք, մտածեք ու ճիշտ քայլեր արեք, ոչ թե կուրորեն կրկնեք հենց նիկոլածինների քայլերը՝ իհարկե, իրավիճակից ելնելով կիրառելով նաև դրանք:

Դիտվել է՝ 9695

Մեկնաբանություններ