Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

ՀԱՊԿ-ի շրջանակում մեր երկրի անվտանգային հարցերն են. Գևորգ Գևորգյան

ՀԱՊԿ-ի շրջանակում մեր երկրի անվտանգային հարցերն են. Գևորգ Գևորգյան
27.11.2022 | 09:50

Ալիևը ազդարարում է դեկտեմբերի 7-ին նախատեսված բրյուսելյան հանդիպման չեղարկման մասին, հստակ ցուցադրելով, որ պատրաստվում է լայնածավալ պատերազմի միջոցով տիրանալ ՀՀ սահմանամերձ տարածքներին՝ այս խայտառակ խեղկատակի տված խոստման համաձայն։


Իսկ այդ դավադիրը, շանտաժի ենթարկելով ՀԱՊԿ-ին, փորձեց հերթական անգամ քաոտիկ իրավիճակ ստեղծելու միջոցով օգտվել, բայց չստացվեց։ ՀԱՊԿ-ը այն ռազմաքաղաքական կառույցն է, որի շրջանակում մեր երկրի անվտանգային հարցերն են, և այս ալիևա-նիկոլա փոխհամաձայնեցված խաղը, թերևս, նաև Հայաստանին վերոնշյալ կառույցից դուրս մղելու նպատակ ունի, որի վերջնարդյունքում մեր երկիրը, մնալով մենակ թուրք–ադրբեջանական ռազմական ագրեսիայի առաջ, ծանր կորուստներ կունենա։


Ժամ առ ժամ շրջադարձեր են սպասվում, և ամեն հայ իր պարտքը պետք է համարի աննահանջ պայքարով այդ շրջադարձը ծառայեցնել հօգուտ Հայաստանի Հանրապետության։

Դիտվել է՝ 10890

Մեկնաբանություններ