Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ամենափոքրիկներից անգամ խլվեց անհոգ մանկությունը. Անահիտ Սահակյան

Ամենափոքրիկներից անգամ խլվեց անհոգ մանկությունը. Անահիտ Սահակյան
18.12.2022 | 11:24

Պատուհանիս դեմ ՌԻՈ մոլն է։ Ամեն տարվա պես, բակում տոնածառ են տեղադրել։ Այսօր, այսպես ասած, բացումն է։ Երաժշտություն է հնչում՝ ռիթմիկ, անկեղծ ասած, նաև գեղեցիկ երգեր են՝ հայերեն, անգլերեն...
Մոտ եկող երեխա չկա․ Դիջեյներն են, իրենց գործն են անում:


Ոչ մի տարի այսպես չի եղել։ Չեմ կարող վկայել 2020-2021-ի մասին․ Երկրում չէի։ Հերթ էին կանգնում նկարվելու համար, փոքրիկները պարում էին, ծնողներին սպասել տալիս:
Զարմանալին այն է, որ մոտ չեն գալիս ո՛չ հնդիկները, որոնք ամեն տարի աչքի ընկնող ակտիվ էին, ո՛չ եկած ռուսներն ու ուկրաինացիները, որոնք երեխաների հետ հաճախ են օգտվում խանութներից։


Տխուր է, շա՜տ է տխուր:
Ամենափոքրիկներից անգամ խլվեց անհոգ մանկությունը:

Դիտվել է՝ 19763

Մեկնաբանություններ