«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հայաստանի միջազգային վարկանիշին հասցված ամենամեծ հարվածը

Հայաստանի միջազգային վարկանիշին հասցված ամենամեծ հարվածը
17.04.2023 | 23:56

Երևանում Ադրբեջանի դրոշը այրելով՝ Հայաստանի միջազգային վարկանիշը ոչ միայն չի տուժել, այլև բարձրացել է, քանի որ Հայը ցույց է տվել աշխարհին, որ մենք ունենք ազգային ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈւՆ և պատրաստ չենք մեր մայրաքաղաքում ընդունել 3 տարի առաջ մեզ վրա հարձակված, միջազգային մարդասիրական բոլոր նորմերը խախտած և միջազգային ահաբեկչության բուն դարձած պետության դրոշը:

Տուժել է միայն իշխանության վարկանիշը, այն էլ՝ որպես «խաղաղության կեղծ օրակարգի» տեղական օպերատոր: Ադրբեջանի դրոշը Երևանում այրելն ու դրա հանրային լայն աջակցությունը «խաղաղության դարաշրջանի» իրական շահառուներին ցույց տվեց, որ Հայ հասարակությունը չի ընդունում 44-օրյա դավադիր պատերազմի և դրան հաջորդած մի քանի ագրեսիաների արդյունքները, չի հաշտվել պարտության ու ստորացման հետ և պատրաստ է պայքարել իր հայրենիքի համար:

Հ.Գ. Հայաստանի միջազգային վարկանիշին ամենամեծ հարվածը, իմ ընկալմամբ, հասցվել է 2021թ հունիսի ընտրությումների արդյունքներով, երբ մարդկության պատմության մեջ առաջին երկիրը դարձանք, որն իրեն իշխանություն կարգեց պատերազմը պարտված, դավաճանության մեջ մեղադրվող քաղաքական խմբակին:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 3998

Մեկնաբանություններ