«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Արմենը շնորհքով ու տղավարի կնստի էլ, դուրս էլ կգա

Արմենը շնորհքով ու տղավարի կնստի էլ, դուրս էլ կգա
19.06.2023 | 10:47

Ոչ ձեր սև լենտերը,ոչ դագաղները, ոչ դիշովի-շինծու գործերը ու ոչ էլ կալանավորումը չեն կարող հետ պահել Արմենին հանուն Ազատ Արցախի ու Անկախ Հայաստանի պայքարից։

Արմենը կալանավայրում ավելի է ամրանալու։

Ամրանալու է նախ հոգեպես։

Եվ ամրանալով հոգեպես մեզ ցույց է տալու խավարից ազատվելու ու դեպի լույս գնացող ճանապարհը։

Երկրիս վրա ոչինչ պատահական չի լինում։

Դրախտ գնացող ճանապարհը փորձություններով է անցնում։

Հանրապետականի համար նստելը նորություն չէ։

Աշոտ Նավասարդյանը,Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զոհրաբյանն արժանապատիվ կալանք են կրել նույնիսկ սովետական գուլագներում։

Նստել ու վերադարձել են՝ կերտելով Անկախ Հայաստան։

Շնորհքով ու տղավարի նստելն էլ ամեն մեկի բան չէ, Արմենը շնորհքով ու տղավարի կնստի էլ, դուրս էլ կգա։

Թող ուրիշները մտածեն, որ ապրում են որպես դավաճան, իսկ նստել են որպես …

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 3534

Մեկնաբանություններ