Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«Մադրիդյան սկզբունքները»՝ բաղձալի մի բան

«Մադրիդյան սկզբունքները»՝ բաղձալի մի բան
28.07.2023 | 14:16

Միջազգային իրավունքում «ինքնորոշման իրավունքն» ու «տարածքային ամբողջականությունը» ոչ թե հակադրվում, այլ համադրվում են:

Այդ համադրումը լավագույնս ընդգծվել է նույն «Մադրիդյան սկզբունքներում», որը, որպես որոշակի առումով հակասական փաստաթուղթ, այսքան տարիների քննադատություններից հետո, այնուամենայնիվ, այսօրվա ստեղծված տոտալ հանձնողական քաղաքականության ֆոնին բաղձալի մի բան է թվում:

Այսինքն, ընթացող դիվանագիտական «պատերազմում», ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է գերակայում արցախցիների ինքնորոշման իրավունքի նկատմամբ, այլ հայկական կողմի բանակցողն է պարտվում իր ադրբեջանցի օպոնենտին («օպոնենտ» տերմինը` պայմանական):

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 5377

Մեկնաբանություններ