«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Իմ տեսածին, իմ վիճակին հավատա՞մ, թե՞ սրանց բերած կամ բերելիք ապագային

Իմ տեսածին, իմ վիճակին հավատա՞մ, թե՞ սրանց բերած կամ բերելիք ապագային
28.07.2023 | 15:36

Աշխարհաշինության ժամանակ տղամարդն իր խոսքին տեր էր կանգնում թեկուզ կյանքի գնով։

Խոստացավ, ուրեմն պիտի անի։

Ասաց, ուրեմն այդպես է և դա անբեկանելի է։

Հիմա եկել են օրեր, երբ տղամարդ է կոչվում… ամեն դեպքում երեսին թրաշ կա ու շալվար է հագնում, երկիր է ղեկավարում, բայց այսօրվա խոսքը երեկվա ասածի հակառակն է, ոչ մի արարք իր խոսքին չի համընկնում: Եվ մեզ համոզում են, թե նա ցանկանում է ստեղծել ու արարել:

Այնինչ մեր քաղաքակրթության բազմահազարամյա ապացուցված ճշմարտությունն է, որ երբ տղամարդը դրժում է իր խոսքը, կռուտիտներով է գործում, ապա սատանայի գործակալն է և քանդիչ, ավերիչ ուժ է դառնում։

Որը, ցավոք, մենք տեսանք և ապրեցինք վերջին հինգ տարիների ընթացքում։

Լավ, ես իմ տեսածին, իմ վիճակին հավատա՞մ, թե՞ սրանց բերած կամ բերելիք ապագային:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 3191

Մեկնաբանություններ