«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Նիկոլի դեմը զգաստ կանգնած գեներալներն այս իրավիճակի պատասխանատուներն ու մեղսակիցներն են

Նիկոլի դեմը զգաստ կանգնած գեներալներն այս իրավիճակի պատասխանատուներն ու մեղսակիցներն են
04.08.2023 | 10:16

Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև Փաշինյան Նիկոլի դեմը զգաստ կանգնած գեներալներն այս հանցագործության, այս իրավիճակի պատասխանատուներն են, մեղսակիցներն են:

Բայց ուրիշ բան եմ ուզում ասել:

Եթե Դավիթը երեք տարի Փաշինյանի հետ է աշխատել, ապա ձեր պատրոնը՝ վեց ամիս Փաշինյանի հետ դուռ դռան ապրել է:

Եթե Դավիթի տեղը Օնիկը լիներ, էլի այդպես հարձակվելու՞ էիք:

Ինչ-որ կասկածում եմ:

Ի դեպ, Օնիկն ու՞ր է:

Դավիթը ենթարկվե՞լ է Փաշինյանին:

Իսկ դուք չե՞ք ենթարկվել:

Դուք մինչև հիմա եք նրան ենթարկվում:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3273

Մեկնաբանություններ