«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Մասսայական սուիցիդի բացառիկ դրսևորում

Մասսայական սուիցիդի բացառիկ դրսևորում
07.09.2023 | 18:37

Գեոպոլիտիկ պետք չի լինել` հասկանալու համար, որ երբ աջից ու ձախից քեզ թշնամի են, հյուսիսից ևս մեկ թշնամի ավելացնելը կա՛մ կատարյալ տխմարութնուն է, կա՛մ կատարյալ դավաճանություն։ Այն էլ՝ ի՜նչ թշնամի` մի կայսրություն, որն էսօր փաստացի ունակ է ողջ արևմտյան բլոկի դեմ մեն-մենակ կռիվ տալու։

Լրիվ նորմալ է, որ կարող են լինել երկուստեք քննադատություններ, բայց էն ամենը, ինչ ընդգծված հակառուսներն են անում, մեր ժողովրդի համար ուղղակի մասսայական սուիցիդի բացառիկ դրսևորում է։

Նորից եմ կրկնում` ուղղակի պետք է քարտեզին նայել, մի քիչ էլ՝ պատմությանը։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 5952

Մեկնաբանություններ