«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կամ «էշ նահատակություն», կամ պայքարով ամրագրած գոյության իրավունք

Կամ «էշ նահատակություն»,  կամ պայքարով ամրագրած գոյության իրավունք
20.09.2023 | 22:49

Պետք չէ՛ հուսալքվել ու հանձնվել: Պետք է համախմբվել ու նախ հանձնել հանձնողին, իսկ հետո համախմբվել Պետության, Բանակի, վստահելի Գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ և լծվել դաժան, բայց այլընտրանք չունեցող Պայքարի:

Սա է ճանապարհը, այլ ճանապարհ գոյություն չունի, զի թուրքը երբե՛ք կանգ չի առնելու, մինչև չվերացնի մեր տեսակը՝աշխարհի, որ «ապահով» հատվածում էլ լինենք:

Այլ ճանապարհը ազգովի «էշ նահատակությունն» է, որը «քաղաքակիրթ», պոռնկաբարո «միջազգային հանրությունը» կեղծավոր խղճահարությամբ կանվանի Armenian genocide-2023:

Ընտրությունը մերն է՝ յուրաքանչյուր հայինը՝ աշխարհի որ մասում էլ որ բնակվելիս լինի. կամ «էշ նահատակություն», կամ Պայքարով ամրագրած գոյության իրավունք:

Սա հասկանալու և ըմբռնելու համար մանկահասակ երեխայի խելքն էլ բավարար է:

Արգամ Պողոսյան

Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ