Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Կա սահման, որը երբեք չպետք է հատել

Կա սահման, որը երբեք չպետք է հատել
29.09.2023 | 08:16

Էռնեկյան, Վարդանյան, ու շատ քչերն են, որ ձկան փոխարեն կարթ են տվել։ Վարդանյանի շնորհիվ է փոխվել Դիլիջանի ու Տաթևի տարածաշրջանների տեսքն ու տնտեսական ակտիվությունը։

Վարդանյանին ես էլ եմ քննադատել իր սուպեր կոսմոպոլիտական մտքերի համար, բայց կա սահման, որը երբեք չպետք է հատել։ Պետք է հասկանալ, որ մենք, իրարից տարբեր մտքերով ու կողմնորոշումներով հանդերձ, մեկ ազգ ենք։ Եթե դու կարծում ես, որ միակ ճիշտը քո կողմնորոշումն է, իսկ այդ կողմնորոշումը չընդունողները թշնամի-հերետիկոսներ են, ապա դու քաղաքական աղանդավոր ես։

Երբ դեռ Ալիևը պահանջում էր Վարդանյանի հրաժարականը, և երբ ես գրեցի՝ պետք է գոնե թասիբ ունենալ ու ազգովի մերժել թշնամու պահանջը, ոմանք իրենց դավադրապաշտական մտքերով արդարացնում էին իրենց թշնամու հետ այս հարցում դաշնակից դառնալու փաստը։

Հիշեք՝ կա Կարմա։ Մի օր թշնամին ձեզ է գերեվարելու ու ստորացնելու, և հակառակ ճամբարում գտնվող մեկ այլ աղանդավոր ասելու է՝ լավ են անում, քիչ են անում։

Ու հեչ տարօրինակ չի, որ մեռած Լևոն Հայրապետյանին կռապաշտության աստիճանի մեծարում են, բայց կենդանի Ռուբեն Վարդանյանին նույն աստիճանի՝ իջեցնում։ Այն դեպքում, որ նորից կրկնեմ՝ Ռուբենը հազվագյուտ բարերարներից էր, ովքեր ժողովրդի համար կարթ էին ստեղծում։ Ու հազվագյուտ ոչ արցախցիներից, ով մինչև վերջ մնաց Արցախում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5285

Մեկնաբանություններ