«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Մաքսիմում մեկուկես տարի ու Արցախում կրկին հայկական առավոտներ կլուսանան

Մաքսիմում մեկուկես տարի ու Արցախում կրկին հայկական առավոտներ կլուսանան
29.09.2023 | 16:29

Վերջ տվեք մորմոքին:

Առաջին անգամը չի Ղարաբաղի հայ բնակչությունը լքում երկիրը:

ՈՒ վկայաբերվել է 65-70 հազար ընտանիքի գաղթ:

Գանձասարի կաթողիկոսով , մելիքներով (մնացել է միայն Ջրաբերդի մելիք Ալավերդին):

Ոչ մի անդառնալի, կործանարար բան տեղի չի ունեցել:

Մաքսիմում մեկուկես տարի ու Արցախում կրկին հայկական առավոտներ կլուսանան:

Սա երազանք չէ:

Տարածաշրջանում խմորվող ու գլխապտույտ արագությամբ ընթացող գործողությունների սառը հաշվարկ է:

Կարևոր ու միակ խնդիրը մեկն է՝ Արցախցիների համար Հայաստանում ապահովել ապրելու արտոնյալ պայմաններ, որ ստիպված չլինեն հեռանալ օտար ափեր:

Դժվա՞ր է ապահովել արտոնյալ պայմաններ:

Գիտեմ դժվար է:

Պետություն կա, թող խնդրի սփյուռքի էն հարյուր հազարավորներին, որ ինքնաթիռի տոմս էին գնել ու օր առաջ ուզում էին գալ Ղարաբաղի համար կռվելու», թող էդ տոմսերը հետ տան ու այդ գումարներն ուղարկեն անվանական արցախյան մի ընտանիքի:

Մի տարի, մաքսիմում մեկուկես տարի...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7196

Մեկնաբանություններ