«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կարելի ա՞ էս աստիճանի ախմախ լինել

Կարելի ա՞ էս աստիճանի ախմախ լինել
02.10.2023 | 18:28


Պահել եմ սքրինշոթներ, որոնցում սեպտեմբերի 20-23-ին հանրահավաքի գնացածները, հարթակում կանգնածները և փողոց փակողները գրում են, որ կապիտուլյանտն իրենցից սարսափած ա ու հեսա-հեսա սամալյոտը խոդի ա տալիս, որ թռնի։

Ունեմ լավ որակի վիդեոներ, որոնցում 2022-ի մայիսից մինչև սեպտեմբեր ընդդիմության առաջնորդները ոռնում են, որ «Հետքայլ չկա»։

Ունեմ վիդեո, որում այս տարվա սեպտեմբերի 2-ի հանղահավաքին ընդդիմության առաջնորդները շեշտում են, որ Արցախը միշտ կլինի հայկական։

Հիմա հարց. եթե դրանք բոլորը հրապարակեմ՝ ամաչելու ե՞ն, թե իրենց վրա չի ազդում։

Ասենք, կարելի ա՞ էս աստիճանի ախմախ լինել։

Վահրամ Սահակյան

Դիտվել է՝ 10908

Մեկնաբանություններ