Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բլինքենի հայտարարությունն այնքան նախազգուշացում չէր, որքան՝ սպառնալիք

Բլինքենի հայտարարությունն այնքան նախազգուշացում չէր, որքան՝ սպառնալիք
15.10.2023 | 20:17

Բլինքենը աստղագուշա՞կ է, թե՞ ԱՄՆ֊ի պետքարտուղարը։

Նա հաճա՞խ է մոտալուտ հնարավոր ռազմական ներխուժումների առնչությամբ հայտարարություններ անում։ Գուցե հատու՞կ է ընդգծել «հնարավոր», որ բոլորս միահամուռ փրկօղակ համարենք այն դիտարկումը, ըստ որի՝ հերթական «ցավալի» կետերով խաղաղության պայմանագիր ստորագրելուն ոչինչ չպետք է խոչընդոտի։

Այսպիսով, կարծում եմ, այդ հայտարարությունն այնքան նախազգուշացում չէր, որքան՝ սպառնալիք...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3057

Մեկնաբանություններ