Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Ես էլ, դու էլ, նա էլ

Ես էլ, դու էլ, նա էլ
21.10.2023 | 22:08

Ե՞րբ քարացա:

Երբ էլ լաց լինելը չօգնե՞ց,

թե՞ երբ աղի արտասուքը ներս հոսեց՝

դուրս ցայտելու փոխարեն,

թե՞ երբ հասկացա, որ լացը գալիս ու գնում է,

իսկ լաց լինելու պատճառներն արդեն անդարմանելի են

ու բազում,

ու գնալով բազմապատկվում են:

Դե արտասուք բեր, որ հերիքի:

Պրծել է պաշարս, որովհետև

ես իմ լացը վաղո՜ւց եմ լացել՝

գործելու փոխարեն...

Կարինե Ներսիսյան

Դիտվել է՝ 7115

Մեկնաբանություններ