Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Ամոթ ու զզվելի է գիտակցելը, որ սրանք բոլորով հայ ազգին սարքեցին զրո

Ամոթ ու զզվելի է գիտակցելը, որ սրանք բոլորով հայ ազգին սարքեցին զրո
26.10.2023 | 11:01

Այսօր (25.10.2023-irates.am) Ազգային Ժողովում ներկայացվեց երեք ճանապարհ, որով Հայաստանը դառնում է Ադրբեջանի և Թուրքիայի համար տարանցիկ երկիր։

Այդ ճանապարհների մասին ես ու Zaruhi Postanjyan-ը տևական ժամանակ է պատմում ենք, գնում նկարում։

Որոշ էլեմենտներ տիկին Փոստանջյանին ինչ ասես, որ չեն ասում, գրում։ Ցավալի է, որ դա անողները, այսպես կոչված, ընդդիմադիրներն են։ Եվ ցավալի է, որ այդ ճանապարհներին էլ համաձայն են փաստացի նույն ձևով ինչ ներկայիս իշխանությունն է։

Մի բան է, երբ Խաչատուր Սուքիասյանը, կամ որևիցե ՔՊ-ական այդ «տրանսպորտային միջանցքները» «Ծիրանի ճանապարհ» են անվանում։

Եվ լրիվ այլ բան է, երբ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար

Զարուհի Փոստանջյանը բացահայտում է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների գաղտնի պայմանավորվածությունները, որ Հայաստանի տարածքով 3 անցուղի է տրվելու թուրքերին, իսկ ձևական ընդդիմությունն այդ կնոջն է պարսավանքի ենթարկում։

Արդեն քանիցս ասել եմ և պնդում եմ` մարդկանց սպանեցին, Արցախը հանձնեցին, Ադրբեջանին և Թուրքիային, Ռուսաստանի հետ մեկտեղ Հայաստանով, Նախիջևանով սահմանները մերկացնելու, բացելու նպատակով։ Եվ այդ ամենի մեղավորը Նիկոլն է և «ընդդիմությունը», նախկին իշխանության թերմացքը։

Իրականում մենք ընդդիմություն չունենք։

Շատ ամոթ ու զզվելի է գիտակցել, որ սրանք բոլորով հայ ազգին սարքեցին զրո։ Միասին ոչնչացրեցին մեր ամեն բանը։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Տեսանյութը` Margarita Davtyan

Դիտվել է՝ 10266

Մեկնաբանություններ