Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ողբերգություն բերելն իր գլխավոր այցեքարտն է

Ողբերգություն բերելն իր գլխավոր այցեքարտն է
01.11.2023 | 12:24

Ըստ ՔԿ-ի՝ սեպտեմբերի 19-ից հետո Արցախից ունենք 200-ից ավելի զոհ, 42 անհետ կորած, 16 գերի, գաղթի ճանապարհին մահացած 64 անձ և ՀՀ տեղափոխված 14 խոշտանգված մարմին...

Ու էս թվերը վաղը, մեծ հավանականությամբ, ՀՀ տարածքի մասին կարող ենք գրել. օրինակ՝ Ջերմուկից գաղթելիս զոհվել է 10 անձ, Կութը շրջափակման մեջ է...

Երեկ էն եթիմ նիկոլն ասում էր, որ իր վարչապետության փորձը լեցուն է հանրային երջանկություններով ու ողբերգություններnվ։ Թե ինչ հանրային երջանկության մասին էր խոսքը, էդպես էլ չհասկացա, բայց ողբերգություն բերելն իր գլխավոր այցեքարտն է, դրանում կասկած չկա։

Չկա մի դեպք, երբ երկրիդ կառավարումը հանձնես խեղկատակին ու հանգիստ ապրես։ Դա բոլոր դեպքերում ողբերգություն, մահ ու արհավիրք է բերում։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 3523

Մեկնաբանություններ