Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արարատ 73- ի ևս մեկ տաղանդավոր ֆուտբոլիստ տեղափոխվեց հավիտենականություն

Արարատ 73- ի ևս մեկ տաղանդավոր ֆուտբոլիստ տեղափոխվեց հավիտենականություն
19.12.2023 | 19:25

Մահացել է հայ ֆուտբոլասերին բազմաթիվ ուրախալի, ոգևորող պահեր պարգևած ձախ եզրային հարձակվող Նիկոլայ Ղազարյանը։

Նա նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահն է։

Ես նրա խաղը տեսել եմ, բայց շատ աղոտ հիշողություններ են։ Այսուհանդերձ, հիշում եմ հորս, նրա ընկերների հիացական ու շնորհակալական խոսքերը։

Շնորհակալություն վարպետ, հավերժ լույսերի մեջ մնաս։

Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.

Մենք, մեղմ ասած, շնորհակալ ժողովուրդ չենք։ Չգիտենք շնորհակալություն հայտնել, չգիտենք իսկական, անկեղծ հարգանքի տուրք մատուցել։

Երբ մահացավ Ալյոշա Աբրահամյանը, Հայաստանը դեռ հեղափոխություն-հեղափոխություն էր խաղում:

Երբ մահացավ Արկադի Անդրեասյանը մենք հետպատերազմյան շոկի մեջ էինք։

Գոնե հիմա պատվով հուղարկավորենք Նիկոլայ Ղազարյանին։ Գոնե...

Դիտվել է՝ 12868

Մեկնաբանություններ