Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Աստված ստեղծեց մարդուն, մարդը՝ ֆեյքին

Աստված ստեղծեց մարդուն, մարդը՝  ֆեյքին
16.01.2024 | 09:27

Ազգը ոչնչացնելու համար պատմությունը նրան նախ դարձնում է ամբոխ:

Մնացածը, ամբոխն ինքն է անում:

Մաքսիմ Գորկին վստահ էր` եթե մարդուն անընդհատ փորձեն հավատացնել, որ ինքը խոզ է, ապա նա մի օր կսկսի խոզի պես խռխռալ:

Իսկ երջանկությու՞նը:

Երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ մեռնելուց առաջ ֆեյսբուքի աքաունթը կտակում ես ինչ-որ մեկին, «վերևից» հետևում ու բան չես հասկանում, վատ էլ չես զգում, որովհետև՝ քեզանից հետո թեկուզ ջրհեղեղ... իսկ քանի կաս, ստիպված ես դիմադրել ամբոխի ծնունդ ֆեյքերի զառանցանքներին:

Հիմա մտածում եմ, Աստված ստեղծեց մարդուն, մարդը՝ ֆեյքին: Ի՞նչ է ստեղծելու ֆեյքը:

ՈՒ չմոռանանք՝ ֆեյքը սեռ չունի, անսեռ է:

Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3122

Մեկնաբանություններ