Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Բագրատ սրբազանը հրաժարականի պահանջ դրեց

 Բագրատ սրբազանը հրաժարականի պահանջ դրեց
10.05.2024 | 12:53

Ասում էիք՝ Բագրատ սրբազանը հրաժարականի պահանջ դնող չէ, քնեցնում են, իբր, մարդկանց։

Դրե՞ց էդ պահանջը։

Դրե՛ց։ Ու դրեց ստախոսի հենց այն խոստման հիմքով, որ ինքն հրաժարական կտա, երբ ժողովուրդը պահանջի։

Երբ Սերժը հրաժարական տվեց՝ հրապարակներում այսքան ժողովուրդ էլ չկար, հրապարակը լցվեց, երբ նիկոլին ԱԺ-ում վարչապետ էին ընտրում։ Այ դրա ժամանակ լցվեց։ Ու ժողովրդով լցվեց հենց՝ տարբեր մարզերից, որևէ կուսակցության հետ չկապված շարժումով լցվեց՝ կոնկրետ պահանջով։

Հենց դա է ժողովուրդի պահանջ ասվածը:

Հիմա լեգիտիմությունից խոսող ցանկացած քեպեշնիկի ասեք, որ ինքը՝ Նիկոլը, եթե հրաժարական չի տալիս, ուրեմն անգամ ձեզ համար լեգիտիմ չէ, քանի որ, ժողովրդին խաբելուց բացի, ձեզ էլ է խաբել։

Քաղաքացիական ՊԱՅՄԱՆԱԳԻՐ կոչված ֆարսի վերջին կետն էլ է խախտել։

Այդ կետը իր գալու և հեռանալու ՊԱՅՄԱՆՆ էր։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 5977

Մեկնաբանություններ