Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մտավոր անգործություն

Մտավոր անգործություն
19.10.2024 | 12:27

Մենք, մինչդեռ դանդաղ, վիրտուալ տիրույթում անարդյունավետ ու աննպատակ գրառումներ և քննարկումներ ենք անում, «Արցախը այլևս կորսվա՞ծ է, թե՞ ոչ» մտորումներով հանդես գալիս, քաղաքական կազմակերպությունները միջազգային ատյաններում արցախյան խնդիրը բարձրաձայնելու համար գործիքակազմ են փնտրում, հմուտ քաղաքագետները իրենց տիրույթում ակադեմիական գրառումներ են կատարում, որոշներն էլ, նրանց տխմարաբանությամբ ոգևորված ու հիացած, մեջբերումներ անում, Արևմուտք-Արևելք հակամարտության շուրջ գիտական թեզեր են առաջ բերում, Տիգրան Մեծ են ցիտում, իսկ մյուսները, Նժդեհյան ցեղակրոնությամբ ոգեշնչված, հրապարակումներ անում, ստիցները հայհոյախառը գրառումներ են թողնում և ինքնահաստատվում, այդ իսկ ընթացքում Ալիևը, արցախյան խնդիրը համարելով լուծված, որոշում է կայացնում 2024-2025թթ.-ին Արցախում իրականացնել 6 մլդ դոլարի ներդրումային ծրագիր:

Հայեր, դանդաղ ենք շարժվում` կրիայի քայլերով, էլ չեմ ասում, որ չենք գործում: Մտքի սպադ, մտավոր անգործություն, շինծու անկարողության արդյունքում փթթած պտղի համտեսում:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 7109

Մեկնաբանություններ