Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԱՄՆ -ը համաձայնության կգա Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում

ԱՄՆ -ը համաձայնության կգա Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում
07.11.2024 | 16:39

Նիկոլը սգի մեջ է. Թրամփը դարձավ ԱՄՆ-ի նախագահ, իսկ դա նշանակում է, որ 2025-ի հունվարի 20-ից հետո ԱՄՆ -ը համաձայնության կգա Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում, և կկիսեն այդ երկիրը՝ զոհաբերելով մի ամբողջ ժողովուրդ։

ԱՄՆ -ը նաև կպայմանավորվի Կովկասի առումով, համենայն դեպս, Հայաստանը և Վրաստանը՝ Ռուսաստանին, Ադրբեջանը՝ ԱՄՆ -ին։ Չմոռանանք, որ միլիարդատեր Թրամփը հսկայական բիզնեսներ ունի Ադրբեջանում և Թուրքիայում։

Առաջիկա շաբաթներին Նիկոլը մեծ քանակի ռուսական «օճառի» կարիք է ունենալու։ Ենթադրաբար, կզոհաբերվեն նաև հակառուս իշխանական մանկլավիկները։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5666

Մեկնաբանություններ