Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հայկական ամոթ

Հայկական ամոթ
23.11.2024 | 12:57

Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը ոչ հեռու ապագայում հեռացվելու է։ Նա ավարտված գործիչ է և վերանալու է քաղաքական դաշտից։ Տրամաբական սցենարը նրա դեպքում Սաակաշվիլու ճակատագրի կրկնությունն է։

Նա կհեռացվի, բայց խայտառակության կնիքը դեռ երկար կմնա մեր երկրի ու հայ ժողովրդի վրա, քանզի պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է։

Ամբողջ աշխարհը դեռ երկար է հայ ժողովրդի մասին կարծիք կազմելու Նիկոլով, ով պատերազմ բերեց, պարտություն բերեց, ծառայեց թշնամուն, բայց վերընտրվեց ու մնաց վարչապետի աթոռին։ Հայերիս վարկանիշն այս ամենի արդյունքում հայտնվել է հատակում։ Պատմությունն էլ դարերի հեռվից դեռ բարձր կաղմկի այս մասին։

Ամոթի ու խայտառակության կնիքից ազատվելն ազգային գաղափար պետք է դառնա՝ կայուն զարգացող ու անվտանգ պետություն ունենալու այցեքարտով։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3665

Մեկնաբանություններ