Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Երբ ներկա իշխանությունները գլխապատառ վազում են դեպի Թուրքիա, դարձել ենք անհետաքրքիր

Երբ ներկա իշխանությունները գլխապատառ վազում են դեպի Թուրքիա, դարձել ենք անհետաքրքիր
02.12.2024 | 20:34

Չգիտեմ ինչից է, մենք` հայերս, կարծում ենք, որ աշխարհի կենտրոնն ենք, աշխարհը մեր ցավերով պետք է տառապի։

Քանի դեռ մենք հանդիսանում էինք հակաթուրանիզմի առաջամարտիկներից, այդ ժամանակ հետաքրքիր էինք աշխարհին։ Հիմա, երբ ներկա իշխանությունները գլխապատառ վազում են դեպի Թուրքիա, դարձել ենք անհետաքրքիր։

Միակ ռեգիոնալ տերությունը, որի համար առայժմ հետաքրքիր ենք, դա Իրանն է։ Այն էլ առայժմ, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը սկսել է դիվանագիտական ու ռեգիոնալ կամուրջներ ստեղծել Իրանի հետ։

Իսկ մեր ապուշները հեծանիվ են քշում։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2606

Մեկնաբանություններ