Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Դժվարությունները ուժեղներին դարձնում են ավելի ուժեղ

Դժվարությունները ուժեղներին դարձնում են ավելի ուժեղ
29.01.2025 | 16:22

Չինական DeepSeek ընկերությունը իր արհեստական բանականության նոր մոդելով հեղաշրջեց տեխնոլոգիական շուկան։ Նրա R1 բոթը չի զիջում ChatGPT-ին, իսկ ինքնարժեքով մի քանի անգամ ավելի էժան է։

DeepSeek-ի հիմնադիրը չինացի Լյան Վենֆենն է։ Պատմությունը սկսվել է նրանից, որ չիպերի նկատմամբ ամերիկյան սանկցիաների պատճառով ընկերությունը հնարավորություն չի ունեցել ձեռք բերելու առաջադեմ չիպեր, իսկ իր համար հասանելի են եղել միայն երկրորդային, ավելի թույլ չիպերը։

DeepSeek-ի թիմը, ընդունելով մարտահրավերը, հաշվարկային հզորությունների պակասը կարողացել է լրացնել ավելի բարձր կարգի ալգորիթմներ մշակելով։ Արդյունքում ստացվել է բիզնես արդյունավետությամբ մրցակիցներին հաղթող արհեստական բանականության նոր մոդել։

Սա, իհարկե, ոլորտի կլասիկան է, բայց դժվարությունը որպես մարտահրավեր ընդունելը բոլորին է վերաբերում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 18486

Մեկնաբանություններ