Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Կալանքը կիրառվել է որպես քաղաքական և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը ճնշելու և նրան պատժելու գործիք

Կալանքը կիրառվել է որպես  քաղաքական և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը ճնշելու և նրան պատժելու գործիք
31.01.2025 | 09:40

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։

Այս փուլում միանշանակ հաստատվեց պաշտպանական թիմի այն պնդումը, որ Տիրան Խաչատրյանը ապօրինի է կալանավորվել դատարանի կողմից։ Այսպես, Տիրան Խաչատրյանի կալանավորումը նախաքննական մարմնի և դատարանի կողմից հիմնավորվում էր ակտիվ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությամբ, սակայն փաստացի առանց դրանց կատարման` ընդամենը 20 օր հետո գործն ուղարկվեց դատարան։

Չնայած նրան, որ քրեական վարույթի քննությունը ընթացել է 4 տարի, Տիրան Խաչատրյանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության մեջ, 4 տարուց ավելի տևող քննությանը Տիրան Խաչատրյանը որևէ կերպ չի խոչընդոտել, մոտ են սույն գործի վաղեմության ժամկետների անցնելը և այն, որ այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում` դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Տիրան Խաչատրյանն արդեն 24 օր գտնվում է ապօրինի կալանքի տակ։

Ինչ վերաբերում է Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքին, ապա այժմ, երբ նախաքննությունն ավարտված է և գործի բոլոր նյութերը պաշտպանական կողմի տրամադրության տակ են, կարող ենք վստահ պնդել, որ ոչ միայն չի հիմնավորվել Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը, այլ հակառակը՝ հենց վարույթի նյութերում առկա ապացույցներով էլ հերքվում է այն։

Պաշտպանական կողմը պնդելու է, որպեսզի սպասվող դատական վարույթը իրականացվի դռնբաց ռեժիմով՝ ապահովելով դատավարության հրապարակայնությունը, որպեսզի հանրությունը նույնպես տեղեկացվի իրականության մասին։

Հիշեցնենք, որ բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը սույն թվականի հունվարի 4-ից ապօրինաբար զրկված է ազատությունից, և նրա նկատամբ կալանքը կիրառվել է որպես իր քաղաքական և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը ճնշելու և նրան պատժելու գործիք։

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպաններ`

Արմեն ԱՆԴՐԻԿՅԱՆ

Վարազդատ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 5310

Մեկնաբանություններ