Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Կոչ լրագրողներին

Կոչ լրագրողներին
15.03.2025 | 12:29

Մի պատվախնդիր քաղաքացու ահազանգի հիման վրա՝ այս դեպքի մանրամասներին լավ ծանոթ եմ։ Թուրքիայի նշված քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ։

Ունեմ տեղեկություն, որ սկզբնական փուլում իրավապահները դրսևորել են ադեկվատ հակազդեցություն։ Սակայն հետագայում, ինչ-որ «անտեսանելի ուժի» ազդեցությամբ, նրանց վարքագիծը փոխվել է. նախ, մեղադրյալին շատ արագ բաց են թողել, ինչպես նաև ի հայտ են եկել ծածկադմփոցի նշաններ։

Լրագրողներին կոչ եմ անում ուշադրության կենտրոնում պահել այս գործը, որպեսզի հրապարակայնության շնորհիվ հնարավորր լինի կանխել թրքահպատակություն ընդունած քպ-ականների միջամտությամբ ծածկադմբոցը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 5723

Մեկնաբանություններ