«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ամեն ինչ հարաբերական է

Ամեն ինչ հարաբերական է
17.03.2025 | 06:57

Մկան համար ամենասարսափելի կենդանին կատուն է:

Փղի համար էլ ամենասարսափելին մուկն է :

Ամեն ինչ հարաբերական է:

Եթե անգամ մուկ ես, կարևորը քո ընտրությունն է ՝ լինել կատվի ահից մի ծակուռում դողացող ու սատկելուդ սպասո՞ղ, թե՞ հսկայական փղին տապալող ու տառապալից մահ պատճառող:

Իսկ եթե մուկ չես, այլ փոքր երկի՞ր:

ՈՒրեմն պարտավոր ես հիշել ժամանակին համաշխարհային հռչակ ունեցող «կաղ սատանա» Թալեյրանի բանաձևումը, թե` աշխարհը բաժանվում է երկու՝ խուզողների ու խուզվողների խմբի: Պիտի կարողանաս մշտապես լինել խուզողների ընկերակցության մեջ:

Հիմա ճիշտ այդ ընտրության պահն է ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3345

Մեկնաբանություններ