Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը շարունակում է մնալ ռիսկային գոտում

«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը շարունակում է մնալ ռիսկային գոտում
16.06.2025 | 17:46

Ինչպես երեկ էի գրել, Հարավային Պարս գազային հանքավայրին հասցված հարվածը հանգեցնելու է արդյունահանման կրճատմանը:

Այս պահին դադարեցվել է հանքավայրի 14-րդ ֆազայի շահագործումը:

Մինուս 12 մլն խմ օրական:

Հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը շարունակում է մնալ ռիսկային գոտում:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7236

Մեկնաբանություններ