«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Փորձեցի հիշել՝ Հայոց Հայրապետների անունով ինչ փողոցներ կան մեր քաղաքում

Փորձեցի հիշել՝ Հայոց Հայրապետների անունով ինչ փողոցներ կան մեր քաղաքում
19.07.2025 | 10:56

Հիշեցի 7-ը։ Էլի կա՞:

1) Սբ.Գրիգոր Լուսավորչի փողոց - ի պատիվ Ամենայն Հայոց առաջին Կաթողիկոսի:

2) Սահակ Պարթևի փողոց (Սիլիկյան թաղամասում) - ի պատիվ Ամենայն Հայոց 10-րդ Կաթողիկոս Սահակ Առաջինի:

3) Ներսես Շնորհալու փողոց (Վահագնի թաղամասում) - ի պատիվ Ամենայն Հայոց 64-րդ Կաթողիկոս Ներսես Չորրորդի:

4) Կարապետ ՈՒլնեցու փողոց (Զեյթունում) - ի պատիվ Ամենայն Հայոց 108-րդ Կաթողիկոս Կարապետ Երկրորդի:

5) Սիմեոն Երևանցու փողոց (Կոնդում) - ի պատիվ Ամենայն Հայոց 115-րդ Կաթողիկոս Սիմեոն Առաջինի:

6) Վազգեն Առաջին Վեհափառի փողոց (նախկին Կասյանը) - ի պատիվ Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոս Վազգեն Առաջինի:

7) Գարեգին Հովսեփյան փողոց (Մարաշում) - ի պատիվ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Առաջինի (որ ծնունդով Արցախից էր, Սարդարապատի հերոսներից էր ու առհասարակ՝ ֆենոմինալ անձնավորություն էր):

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 5227

Մեկնաբանություններ