«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Միայն Հայաստանում են խոսում «խաղաղության» մասին ու ժողովրդին պատրաստում ինքնասպանության

Միայն Հայաստանում են խոսում «խաղաղության» մասին ու ժողովրդին պատրաստում ինքնասպանության
03.08.2025 | 13:00

Այս պահի դրությամբ առնվազն երկու պետություն` Իրանը և Ալժիրը, օրենսդրական մակարդակով իրենց երկրները պատրաստում են պատերազմական իրավիճակների։

Ընդ որում, հնարավորինս կարգավորում են կառավարման և մոբիլիզացիոն համակարգը։

Ռուսաստանը, ՈՒկրաինան և Իսրայելը պատերազմի մեջ են։

Հնդկաստանն ու Պակիստանը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում են։

Թուրքիան և Ադրբեջանը ամեն օր պատրաստվում են պատերազմի՝ հզորացնելով իրենց ռազմական կարողությունները։

ԱՄՆ-ը և իր դաշնակիցները գրեթե միշտ միջնորդավորված պատերազմների մեջ են։

Եվ միայն Հայաստանում են խոսում «խաղաղության» մասին ու ժողովրդին պատրաստում ինքնասպանության, եթե, Աստված չանի, պատերազմի ուրվականը նաև մեր երկիր հասնի...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3447

Մեկնաբանություններ