«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հայաստանը չի կարող ուժեղ լինել պարտության խորհրդանիշ հանդիսացող իշխանության օրոք

Հայաստանը չի կարող ուժեղ լինել պարտության խորհրդանիշ հանդիսացող իշխանության օրոք
08.09.2025 | 11:22

Մի քանի հազարամյակ Դամասկոսում հրեաներ էին ապրում:

Անցյալ դարի 80-ականներին նրանք ստիպված էին հեռանալ` չդիմացան Հաֆեզ Ասադի ռեժիմին:

Վերջերս հրեաները վերադարձան Դամասկոս: Սիրիայում ռադիկալ իսլամիստական ռեժիմ է, հարավում Սիրիան պատերազմի մեջ է Իսրայելի հետ: Իսրայելի զորքերն աստիճանաբար առաջ են շարժվում: Սակայն հրեաները, այնուամենայնիվ վերադարձան: Շուրջ 40 տարի անց:

Ճիշտ եք, եթե Իսրայելն ուժեղ չլիներ հրեաներին Դամասկոս չէին թողնի:

Ասածս այն է, որ Արցախ վերադառնալու վերաբերյալ խոսակցությունները փուչ են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ուժեղ չէ: Իսկ Հայաստանը չի կարող ուժեղ լինել պարտության խորհրդանիշ հանդիսացող իշխանության օրոք:

Իսրայելին Սիրիա վերադառնալու համար անհրաժեշտ էր շուրջ 40 տարի: Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Հայաստանին... Հայաստանը վերադարձնելու համար:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3245

Մեկնաբանություններ