Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Ընդդիմության դեմ մուրճ ճոճելու հետևանքները

Ընդդիմության դեմ մուրճ ճոճելու հետևանքները
27.09.2025 | 15:17

Քանի որ Նիկոլի պատկերացրած Հայաստանում ուրացվում են ազգային նպատակները, քայքայվում է հայկական ինքնիշխան պետականությունը, մաքրում են հայի ինքնությունը ձևավորող արժեքները՝ դրա տեղը լրացնելու են գալու գանգստերությունը, բանդիտիզմը, թմրամոլությունը, ղումարբազությունն ու տարատեսակ խարդախությունները:

Արտաքին թշնամին գտել է ձևը. հայերն այսուհետ պետք է ոչ միայն սոցցանցերում հայհոյեն միմյանց, ոչ միայն ատելության խոսք տարածեն միմյանց նկատմամբ, ոչ միայն դավաճանություն քարոզեն, այլ նաև վնասեն միմյանց: Եվ Հայաստանի իշխանությունները նպաստում են դրան: Որովհետև ընդդիմության դեմ ճոճվող մուրճի իմաստը յուրաքանչյուրը հասկանում է յուրովի:

Ցավալի ու դաժան իրողությունները հաջորդում են միմյանց:

Ինչպես փոխզիջման չգնալով՝ զիջել է ամբողջ Հայրենիքը, ինչպես արդարության համար պայքարելով՝ դատարանները դարձրել է պատվերով, իսկ ժողովրդավարության համար պայքարը՝ վերածել քաղբանտարկյալների «շքերթի», այնպես էլ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելով՝ երկիրը տանելու է բանդիտիզմի:

Վշտակցում եմ Մերձավանում տեղի ունեցած բանդիտիզմի զոհերի ընտանիքնի անդամներին ու հարազատներին:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3192

Մեկնաբանություններ