Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Սա այլևս քաղաքականություն չէ, սա վենդետա է

Սա այլևս քաղաքականություն չէ, սա վենդետա է
13.10.2025 | 17:45

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

Քրեական օրենսգրքի ևս երկու կետ է ավելացվել՝ «Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»։

Չէ, բայց դուք պատկերացրեք, թե մեկ հոգու ցանկությամբ ինչպես կարող է ամբողջ իրավապահ համակարգը վերածվել խեղկատակության։

Սա այլևս քաղաքականություն չէ, սա վենդետա է այն մարդկանց նկատմամբ, ովքեր համաձայն չեն իշխող խմբի կողմից վարվող քաղաքականության հետ։

Ընդ որում, սա առաջին դեպքը չի և վստահաբար, նաև վերջինը չի լինելու։

Այս ճանապարհը երկիրը դեպի լիակատար ավտորիտարիզմի տանող ճանապարհ է, որտեղ այլախոհներին սպառնում են սահման տանելով, բանտեր ուղարկելով, ձերբակալելով և ծեծելով, մարդկանց ինքնասիրության ու արժանապատվության հետ խաղալով։

Այս տրամաբանական հարցերին միշտ հնչում է մի զզվելի պատասխան․ «բա լա՞վ էր նախկինների ժամանակ․․․ բա մոռացե՞լ եք․․․»։

ՈՒ հենց այս հարցադրումն անողներն են, որ լեգիտիմացնում են Հայաստանում ավտորիտարիզմի ու բռնապետության հաստատումը, որտեղ մարդը, քաղաքացին ո՛չ թե գերագույն արժեք է, այլ իշխանությանը սովորական ծափահարող մի ծաղրածու, ում աջ ու ձախ քշելով կարելի է սեփական կամքն ու «էգո»-ն բավարարել։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3582

Մեկնաբանություններ