Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«Գաղթական Շողեր»-ի գաղթական ոգին չհաջողվեց փշրել

«Գաղթական Շողեր»-ի գաղթական ոգին չհաջողվեց փշրել
20.11.2025 | 11:23

Շատ չէ, 100 տարի առաջ Կովկասի ամենամեծ հայկական քաղաքը Բաքուն էր:

Իսկ Երևա՞նը:

Չարենցի «Երևան» ստեղծագործության մեջ կա պատասխանը՝

«Իսկ ես -գաղթական Շողեր»:

Ինչքան էլ Թամանյանը փորձեց կառուցել «արևային մի քաղաք», միևնույն է,

«գաղթական Շողեր»-ի գաղթական ոգին չհաջողվեց փշրել, վերացնել:

Հաջողվեր՝ այսօր մենք պահանջներ ու դատական հայցեր կներկայացնեինք Բաքվի նկատմամբ միջազգային դատարաններ, ոչ թե Ալիևը Երևանը կանվաներ Իրիվան...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4180

Մեկնաբանություններ